Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վյրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը:
Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում աշխատում են 56 հրշեջ-փրկարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից և Արտավան գյուղի բնակիչները:
Պարզվել է, որ այրվում է մոտ 40 հա բուսածածկ տարածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: