ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2017թ. հուլիսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011880-146, 011-880-144/:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունիսի 29-ից 2017թ. հուլիսի 19-ը ներառյալ /դիմել կարող են «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված տվյալներ ունեցող անձինք՝ ովքեր ունեն դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ
Իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ/:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
– Դիմում
– կադրերի հաշվառման անձնական թերթ
– ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/:
– 4X6 չափսի 2 լուսանկար`փողկապ կոստյումով
– անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
– ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
– բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից: