Լոնդոնում հրդեհն այրել է բարձրահարկ շենքը

Լոնդոնի արևմուտքում բազմաբնակարան շենք է այրվել։ Այս մասին տեղեկանում ենք բրիտանական լրատվամիջոցներից։ Հաղորդվում է, որ 27 հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակի մոտ են ժամանել 40 հրշեջ մեքենաներ և 200 հրշեջներ։

Ի սկզբանե հաղորդվել է, որ շենքում մարդիկ կան, զոհերի կամ վիրավորների մասին այս պահին տեղեկություն չի տրամադրվում, միայն նշվում է, որ բնակիչները տարհանվել են հարակից քրիստոնեական կենտրոն։

Հրդեհի մասին առաջին ահազանգը գրանցվել է տեղական ժամանակով 01։16-ին։

Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել