Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հունիսի 12-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 9 հարկ վճարողի: Իրավաբան.net-ին ՊԵԿ-ից հայտնում են, որ դիմում ներկայացրած բիզնեսի 12 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը:

Ջրամատակարարման ոլորտում նախագծում իրականացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ Փայլակ Կարապետյանի դիտարկմամբ, հավաստագիրը պետության վստահության մասին է վկայում, ինչը մեծ առավելություն է տալիս ընկերությանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս. «Օրինապահի կարգավիճակ ունենալով՝ մենք տարբերվում ենք մյուս հարկ վճարողներից: Մրցակցության նոր տիրույթ է ստեղծվում, որտեղ առաջատար հորիզոնական զբաղեցնելու համար ոչ թե շահույթի մակարդակը կամ ընկերության ծավալներն են կարևոր, այլ օրինական դաշտում գործելը»: Հայաստանում իտալական ապրանքանիշ ներկայացնող ընկերության հաշվապահ Լիլի Մարկոսյանն էլ պետության կողմից հավաստագրի ստացումը համարում է ընկերության բարձր վարկանիշն արձանագրող գնահատական. «Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը կարող է օգտվել արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունից»:

Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 151 տնտեսվարող, որից 109-ի դիմումը բավարարվել է, 42-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

1. «ՍԱՆ ԼԱԶԶԱՐՈ» ՍՊԸ 6. «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ
2. «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ 7. «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
3. «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ 8. «ՓՐԱՅՄ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ
4. «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ 9. «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ
5. «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել