Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի նոր տեղակալ Վահե Ջիլավյանը

Հունիսի 6-ին Վահե Ջիլավյանին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1975թ., 31 հունվարի, ք. Երևան

Կրթություն
1991-1996թթ.-Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետ

Աշխատանքային գործունեություն
1998-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` արտաքին պետական պարտքի վարչության առաջատար մասնագետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության գլխավոր մասնագետ
1999-2002թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` ծախսերի ընթացիկ ծրագրավորման և պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժնի պետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ
2002-2008թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ
2008-2009թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ
2009-2012թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` աշխատակազմի ղեկավար
2012-2014թթ.- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2015-2016թթ.-Հայաստանի զարգացման հիմնադրամ` սփյուռքի գծով խորհրդատու
2016-2017թթ.-Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ` փոխտնօրեն
2017թ. հունիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Այլ տվյալներ
1996-1997թթ.- ծառայել է ՀՀ զինված ուժերում

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել