Ի՞նչ կենսագրություն ունի առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու գործով կալանավորված դատավորը

Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ արդարադատության խորհուրդը բավարարել է միջնորդությունը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին կալանավորելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1993 մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել