Կառավարության աշխատակազմից ավտոմեքենան հատկացվել է արդարադատության նախարարությանը

Կառավարությունը հունիսի 1-ին որոշում է ընդունել կառավարության աշխատակազմից ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել արդարադատության նախարարությանը.

«Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 13,000,000 դրամ սկզբնական արժեքով «KIA Optima 2.4» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 2013 թ., նույնականացման համարը՝ KNAGN412BD5400120, պետական hամարանիշը` 002 LL 50) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 6,000,000 դրամ սկզբնական արժեքով «KIA Cerato 1,6» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 2008 թ., նույնականացման համարը՝ KNAFE2273956600553, պետական hամարանիշը` 007 SS 03) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան պետական կառավարչական հիմնարկների միջոցների հաշվին»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել