Վթարի հետևանքով 5 հոգի հիվանդանոց է տեղափոխվել. երկուսը մանկահասակ երեխաներ են

Հունիսի 5-ին, ժամը 16:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ագարակ-Յաղդան հատվածի 1-ին կմ-ին «Mercedes C180» մակնիշի 37 TT 337 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և կախվել հարակից ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 1988 թ. ծնված Հ., 2011 թ. ծնված Է., 2012 թ. ծնված Վ. Կ.-երը, 1989 թ. ծնված Ս. Մ.-ը և 1982 թ. ծնված Ք. Պ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ Հ. Կ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա (կռունկ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել