«Հայաստանում պետք է ստեղծել իրապես անկախ և հանրության սպասելիքները արտահայտող անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին».- այս մասին այսօր նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը՝ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ ընթացող բանավեճի շրջանակներում: Բանավեճի թեման էր՝ «Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ․ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծում»թեմայով:
Բանավեճի մյուս մասնակիցներն էին ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Բանավեճը կարող եք ամբողջությամբ դիտել Ա1+-ի տեսանյութում՝ սկսած 3:01:00 րոպեից:
Իրավաբան.net