Այսօր՝ մայիսի 27-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 13 ապրիլի 2017 թվականի N 482-Ն որոշումը։ Այս իրավական ակտով գործադիրը թույլատրում է ՀՀ պաշտպանության նախարարությանը կազմակերպել և իրականացնել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման ընթացակարգ` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար 2017 թվականի գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։