Մանչեսթերում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Զոհերի թվում կան նաև երեխաներ:
Ինչպես հայտնել էինք, երեկ երեկոյան ժամը 22:35-ին պայթյուն է եղել Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը: Պայթյունը որոտացել է անմիջապես այն բանից հետո, երբ երգչուհին հեռացել է բեմից:
Այս պահին պայթյունի հետևանքով վիրավորված և բուժօգնություն ստացող անձանց թիվը 59 է: