Ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային մոդելը

Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների ամրագրման և ներդրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակները ընդլայնելու և բուժաշխատողների շարժունությունը խթանելու նպատակով ՀՀ-ում ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդելը։ Հայտնում են առողջապահության նախարարությունից:

ՇՄԶ միջոցառումների կազմակերպիչներին ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սույն թվականի մայիսի 6-ի N 1419-Ա հրամանը «Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը և շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին», նաև Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը և Էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել