Լևոն Ալթունյանը և նրա տեղակալը Շվեյցարիա կմեկնեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին 2017 թ.-ի մայիսի 22-24-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Լևոն Ալթունյանի և Սամվել Մարգարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը»:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել