Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց ԱԺ հանձնաժողովների թվի, անվանումների և գործունեության ոլորտները հաստատելու մասին ՀՀԿ խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծին: Նախագծերին կողմ քվեարկեցին՝ 64, դեմ՝ 9 և ձեռնպահ՝ 4 պատգամավոր:
Նույն թեմայի մասին քվեարկության դրվեց նաև «ԵԼՔ» դաշինքի կողմից ներկայացված ԱԺ հանձնժողովների թվի, անվանումների և գործունեության ոլորտները հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը, ինչին քվեարկությանը մասնակցող 100 պատգամավորներից կողմ քվեարկեցին՝ 30, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Ըստ փոփոխության 12 մշտական հանձնաժողովները կկրճատվեն՝ դառնալով 9-ը: Թե որոնք են կրճատվելու և ինչպխես են անվանափոխվելու՝ ծանոթացեք այստեղ: