Երեկ` մայիսի 18-ին, ժամը 21։15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թվականին ծնված Ա.Պ.-ն: Տեղեկությունը Իրավաբան.net–ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:
«Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայում՝ դանակահարվելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Հանրապետության փողոցում, վիճաբանության ժամանակ: Ձեռնարկած միջոցառումներով պարզվել է կատարող անձնի ինքնությունը և այժմ տարվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտեցին ոստիկանությունից:
Նշվեց նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: