Կքննվի լիցենզիաների գործողությունների կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցը

2017 թվականի մայիսի 25-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Հայտնում են առողջապահության նախարարությունից:

Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը`

«Փիփ ֆարմ» ՍՊԸ, «Մեգա Ֆարմ 2» ՍՊԸ, Ա/Ձ Սևակ Հովհաննիսյան, Ա/Ձ Միշա Ղազարյան, Ա/Ձ Նարինե Մանուկյան, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, «Թիվ 12 Պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Լուսի Դենտ» ՍՊԸ, «Մեդլայն» ՍՊԸ, Ա/Ձ Անուշավան Շիրինյան, Ա/Ձ Արայիկ Դանիելյան, Ա/Ձ Կարեն Խաչատրյան:

Ինչպես նաև քննարկվելու է «Տոշա Թրեյդ» ՍՊԸ-ի և Ա/Ձ Տաթևիկ Բազինյանի լիցենզիաների գործողությունների կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել