Ազգային ժողովն ընտրեց իր երեք փոխնախագահներին

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնի համար 3 թեկնածուներն ընտրվեցին: Քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել են 100-ը:

Քվեարկության արդյունքում Էդուարդ Շարմազանովի թեկնածության համար 105 պատգամավորներից մասնակցել են 100 պատգամավորներ, քվեաթերթիկներից 3-ն անվավեր է համարվել: Նրան կողմ են քվեարկել՝ 84, և դեմ՝ 13 պատգամավորներ:  Նշենք, որ այս պաշտոնում նա արդեն 3-րդ անգամ է:

Քվեարկության արդյունքում Արփինե Հովհաննիսյանի թեկնածության համար 105 պատգամավորներից մասնակցել են 100 պատգամավորներ, քվեաթերթիկներից 5-ն անվավեր է համարվել: Նրան կողմ են քվեարկել՝ 73, և դեմ՝ 22 պատգամավորներ:

Քվեարկության արդյունքում Միքայել Մելքումյանի թեկնածության համար 105 պատգամավորներից մասնակցել են 100 պատգամավորներ, քվեաթերթիկներից 6-ն անվավեր է համարվել: Նրան կողմ են քվեարկել՝ 65, և դեմ՝ 29 պատգամավորներ:

Այսպիսով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում երեքն էլ ընտրվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել