Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հ.Կ-ի դեմ հարուցված քրեական գործը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա ինտերնետային կայքից տեղեկացել է, որ բենզինի, յոդի, «Լիդոկային» դեղամիջոցի և այլ բաղադրիչների խառնուրդից թմրամիջոց պատրաստելու տնայնագործական եղանակի մասին: Եվ , իր անձնական օգտագործման համար ապօրինի պատրաստել է զգալի չափի՝ 0.144 գրամ հաստատուն քաշով «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչում այն ապօրինի պահել է իր մոտ, որը 2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:05-ին հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ նրա ձախ ոտքի գուլպայի միջից՝ նրա անձնական խուզարկությամբ:
Նշենք, որ մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջի մասով սահմանված հանցագործություն կատարելու համար: Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպառնում է 1-12 ամսվա կալանավորում:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: