Զարուհի Փոստանջյանի դուստրը հիվանդանոցից դուրս կգրվի

Տարոն Մարգարյանի շտաբում երեկ՝ մայիսի 14-ին միջադեպ էր տեղի ուենցել, որում ներգրավված էր «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստեր՝ Լիլիթ Դրամփյանը։ Նրա վիճակն այս պահին լավ է։ Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց «Արմենիա» ԲԿ փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Լիլիթը գնում է տուն․

«Շտապօգնության մեքենան, որ բերեց նրա մոտ նախնական ուղեղի ցնցում էր արձանագրվել, սակայն մենք նրան հետազոտել ենք, գլխուղեղի «կոմպյուտր» ենք իրականացրել, նրա մոտ լուրջ վնասվածքներ չկան, հիմա ուղեղի ցնցում չկա»,- ասաց պարոն Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Լիլիթ Դրամփյանի ֆեյսբուքյան հաշվից

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել