Այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխության նախագիծն է հանրային քննարկման դրվել

Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծ է հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Այս նախագծով նոր լուծումներ է առաջարկվում, որոնցից առաջնայինը նախագահի լիազորությունների սահամանփակումն է այլընտրանքային ծառայության համակարգում, մասնավորապես նախագծով նախատեսվում է, որ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում, այլ օրենքով սահմանված կարգով։

Բացի այդ, ամրագրվել է, որ Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել