Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշանակվել է նոտար

Ինչպես տեղեկանում է Իրավաբան.net-ը, 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած նոտարների որակավորման ստուգման քննությունների արդյունքները հայտնի են: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 52-րդ կետի պահանջները ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած անձանց անունները`
1.Ամիրաղյան Լիանա Արարատի
2.Ավետիսյան Արևիկ Արայի
3.Բադալյան Քրիստինե Ազատի
4.Բաղումյան Շողեր Նորայրի
5.Գևորգյան Սիրվարդ Հուսիկի
6.Դավթյան Օկսանա Դավիթի
7.Ղարիբյան Սամվել Վրեժի
8.Ղուշչյան Ստելլա Սմբատի
9.Մխիթարյան Բաբկեն Բորիսի

Մեր տեղեկություններով նոտարներից մի քանիսը արդեն նշանակվել են, որոնց կազմում է նաև Սիրվարդ Գևորգյանը, ով ՀՀ արդարադատության նախարարի հրամանով 2015 թվականի դեկտեմբերի 21-ից նշանակվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել