Այսօր կառավարության նիստի օրակարգը սպառելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին․ «Շնորհակալություն ենք հայտնում համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, ցանկանում ենք Ձեզ ամենայն բարիք և այն արդյունավետությունը, որ ցուցաբերել եք կառավարությունում, ցուցաբերեք նաև Ազգային ժողովում, շնորհակալություն չափազանց շատ»,- դիմելով նախարարին ասաց Կարեն Կարապետյանը, որին հետևեցին նախարարների ծափահարությունները։