Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Գրիգոր Մինասյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուներին՝ պատահականության սկզբունքով: Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Գրիգոր Մինասյանի կենսագրությունը.

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում:
1990-2000 թթ. սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում:
2000-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2008թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2008 թ. պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

2006-2011 թթ. դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում:
2008 թ.-ից հանդիսանում է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):
2011 թ.-ից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):
2012 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ:

2013 թ. մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2014 թ.-ից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

2003-2004 թթ. աշխատել է մասնավոր մի քանի ընկերություններում՝ որպես իրավաբան:
2004-2009 թթ. աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:
2009-2010 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:
2010-2011 թթ. աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:
2011-2012 թթ. «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:
2013 թ.-ից առ այսօր հանդիսանում է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել