Գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի երկու միլիարդ դրամ

Այսօր գործադիրի նիստի որոշվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2017 թ.-ի առաջին կիսամյակում պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից անհատույց կհատկացվի երկու միլիարդ դրամ:

Գումարը նախատեսված է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց. «Համալիր ծրագրի շրջանակներում շահագործման է հանձնվել մանրաձկան արտադրության  գորժարանը և Սևանում տեղադրվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Նախատեսվում է ևս երկու ցանցավանդակային տնտեսություն, կառուցել նաև բացօթյա ավազաններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել