Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խիստ անհրաժեշտ համարեց հանրապետությունում երթուղային ցացի խնդիրներն ու դրանց շտապ լուծումները:
Այս շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ ֆինանսական համապատասխան գնահատական, մշակել առաջնահերությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության կազմ ներկայացնել տվյալ աշխատանենրի վերաբերյալ առաջարկություններ:
Մինչև 2017 թ.-ի հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցացնի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:
Վարչապետը նաև հատուկ ուշադրություն պահանջեց ճանապարների վերանորոգման ու շինարարության աշխատանքներին, կարգապահությանը:
«Բազիմցս այցերի ընթացքում տեսնում ենք, ինն անց կես աշխատանքի տեղը մարդ չկա, հինգ անց կես աշխատանքի տեղ մարդ չկա, համապատասխանաբար դուք այդ հսկողությունը կազմակերպեք՝ ներգրավելով մեր ՏԻՄ-երին, եթե անհրաժեշտ է»,-նշեց Կարապետյանը: