Ինչպես տեղեկացրել էինք՝ որպես անհետ կորած որոնվում էր ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը, որը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս էր եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չէր վերադարձել:
Ոստիկանության Մուշի բաժնի և ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 19-ին, ժամը 22.50-ին, Դ. Լոշմանովը հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեի բակից և ներկայացվել բաժին: Դ. Լոշմանովը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։