Ապրիլի 19-ին, ժամը 19:22-ին ահազանգ է ստացվել ԱԻՆ, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի առաջին ոլորանին տեղի է ունեցել ՃՏՊ, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 11-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի 15 AA 150 պետհամարանիշի (վարորդ 1963 թ. ծնված Ժ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել երթևեկելի գոտի:
Փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: