Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը կանվանակոչվի Արցախի հերոս, քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի անունով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Ժողովուրդ ջան, երեկ Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ անվամբ: Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»:
Նշենք, որ Ռոբերտը սովորել է այդ դպրոցում, իսկ դպրոցը մինչ այս անվանակոչված չի եղել ոչ-ոքի անունով: