Ապրիլի 14-ին և 15-ին Վանաձոր և Ալագյազ համայնքներում ՀՀ փաստաբանների պալատը «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Վարչարարության, վարչական վարույթի և վարչական դատավարության հիմնահարցերը» թեմայով դասխոսություն-քննարկում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից:
Դասախոսությունը վարել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը և փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը։ Դասախոսության նպատակը վարչական վարույթի և վարչական դատավարության ոլորտում քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնություններիիրազեկվածության բարձրացումն էր։ Միջոցառմանը մասնակցել են Վանաձոր քաղաքումև շրջակա համայնքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և Վանաձորի քաղապետարանի աշխատակիցներ։
Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են վարչարարության, վարչական վարույթի և դատավարության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը: Քննարկվել են պրակտիկայում հաճախակի հանդիպող խնդիրները և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկան։ Քաղաքացիներին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակներում մշակված և Femida.am կայքում գործող առցանց ֆորումը, որի միջոցով վերջիններիս հնարավորություն է ընձեռվում համապատասխան ոլորտի մանագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և հնարավորինս կարճ ժամկետում ստանալ դրանց պատասխանները: Ֆորումի հիմնական առաքելությունը առաջադեմ տեխնոլոգիաներիկիրառմամբ վարչական վարույթի և դատավարության ոլորտում հանրության իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։