Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը

Այս տարվա մարտի 23-ի ՀՀ Նախագահի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել Վահե Հարությունյանը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտրարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենքում, շարժական գույքից գլխավոր դատախազի տեղակալը հայտարարագրել է IZH 271501 տեսակի բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց։

Իսկ դրամական միջոցներից նա տիրապետում է 19,5 մլն դրամի։

Ստորև ներկայացնում ենք Վահե Հարությունյանի կենսագրությունը․

Ծնվել է 1971թ.-ի  հունիսի 28-ին Երևանում:

Կրթություն
1989-1994թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Մասնագիտական գործունեություն

2017թ. մարտի 23-ի ՀՀ Նախագահի  հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
07.11.2016թ.-23.03.2017թթ         ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ /արդարադատության առաջին դասի խորհրդական
04.07.2015-05.11.2016թթ  ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
13.02.2015-04.07.2015թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ
31.12.2013-13.02.2015թթ.  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 1-ին /պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ բաժնի պետ
28.12.2013-31.12.2013թթ.   ՀՀ ոստիկանության ՔԳՎ  Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ
25.07.2012-05.09.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
30.11.2007-25.07.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
11.01.2007-30.11.2007թթ.  ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ
12.01.1999-11.01.2007թթ.            Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ
11.07.1997-12.01.1999թթ.            Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ
1994-1996թթ.        Ծառայել է ՀՀ զինված ուժերում

Արդարադատության I դասի խորհրդական է,

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել