Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 10ից 14-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2145 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 529 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի:
2017 թվականի ապրիլի 10ից 14-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2194 քաղաքացի: