Մսամթերքի կրպակ է այրվել

Ապրիլի 17-ին, ժամը 20:18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Սասունցի Դավիթ» արձանի մոտակայքում գտնվող մսամթերքի կրպակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76/8 հասցեում գտնվող մսի վաճառքի կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:41-ին:

Ամբողջությամբ այրվել են կախովի առաստաղը՝ 15 քմ, կենցաղային իրեր, էլ. լարեր՝ 10 գմ, էլ. հաշվիչ և գույքը (սեղան, մսաղաց), ջերմահարվել է հարակից արագ սննդի սպասարկման կետի փրփրապլաստե պատը (մոտ 1 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել