Վարչապետը հորդորեց «դուխով» առաջ գնալ

Կառավարությունն այսօր հաստատեց մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին նախագիծը։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց, որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ:

Վարչապետը պարզաբանեց, որ առկա էր մի համակարգը, որը պետ է կրթեր գյուղատնտեսին․ «Համարում ենք այդ համակարգը ոչ էֆեկտիվ, որովհետև կրթել է, վերջում առաջացել է 352 ֆերմեր ու կոպերատիվ՝ տարեց տարի։ Համակարգը վերացնում ենք դրա փոխարեն «սպեցնազ» ենք ստեղծում․ ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր, կոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել»,- ասաց նա ու շեշտեց․ «Շատ համարձակ քայլեր է նախաձեռնել գյուղատնտեսության նախարարը, մենք նրան աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել