Գևորգ Նիկոլյանը զինվորական ծառայության ընթացքում «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է պատրաստել և պահել:
Ըստ մեղադրական եղրակացության նա, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին զինվորական ծառայության ընթացքում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում աճած կանեփի թուփը քաղել է, այն չորացրել, մանրացրել, առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափի 1.09 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Մեղադրյալը զինծառայությունն ավարտելիս` 2017թ. հունվարի 14-ին փոխադրել է իր բնակության վայր` Արագածոտնի մարզի և հետագա գործածման համար պահել բաճկոնի ծոցագրպանում:
Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Դեպքի առթիվ որպես իրեղեն ապացույց են հանդիսացել երկու փաթեթները: