«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» նոր օրենքի նախագիծ է մշակվել և ներկայացվել հանրային քննարկման: Նշենք, որ մինչ այս նմանատիպ մեկ այլ «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրինագիծ էր մշակվել և հանրային քննարկման ներկայացվել, որի մասին հասարակության ակտիվ մասը նույնիսկ տեղեկացված չէր:
Այս նոր օրենքի համաձայն էլ, կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը ունենալու նույն կազմն ու կառուցվածքը, ինչ ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
Այն հարցին, թե արդյո՞ք այս մարմինը կարող է արդյունավետ գործել, «Ելք» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Ինչպե՞ս կարող են կոռուպցիայի դեմ պայքարել մարդիկ և կառույցներ, որոնք հանդիսանում են այդ կոռուպցիոն բուրգի շահառուները, և կա հստակ շահերի բախում: Ես չեմ հավատում, որ պաշտոնատար անձիք ցանկություն ունեն կանխարգելել կոռուպցիոն մեխանիզմները իրենց ենթակայության տակ գտնվող ոլորտներում, սակայն չունեն բավականաչափ լծակներ դա անելու համար, չկա նման բան: Մյուս կողմից, այդ մարմինը պետք է լինի բացառապես անկախ»:
Ի՞նչ վերաբերում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը, Մանե Թանդիլյանը նշեց. «Քանի դեռ այս հանձնաժողովը չունի լիարժեք անկախություն և լուծված չէ շահերի բախման խնդիրը, այն չի կարող որևէ արդյունք տալ և նրա գոյությունը լինելու է ձևական, ինչպիսին որ այսօր է»: