Դատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿ

2015 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցված Ալեն Սիմոնյանը և հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և գրանցվել պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում ստացված տեղեկությունների գրանցման-հաշվառման թիվ 2 մատյանում:  Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի ցուցումով ահազանգը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու նպատակով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ալեն Սիմոնյանի և իր համակիրների հասցեին հայհոյանքներ էին հնչել, ինչպես նաև նրանց միջև քաշքշոց էր սկսվել, ինչը հրապարակվել էր տեսագրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել