Լիոնի քաղաքապետը պարգևատրվել է Պատվո շքանշանով

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում պաշտոնական իր այցի ժամանակ պարգևատրել է Լիոնի քաղաքապետին: Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին (Ֆրանսիա) պարգևատրել Պատվո շքանշանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել