Նոր մանրամասներ այսօր շենքից ընկած տղամարդու մահվան գործով

Հունվարի 26-ին, ժամը 9-անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 4-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկը, սակայն այդ ընթացքում սայթաքել ու ընկել է:

Ոստիկանները կարժ ժամանակում պարզեցին, որ մահացածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արկադի Մխիթարյանն է, որը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության մեղադրանքով:

Դեպքի վայրի և դիակի զննությամբ հայտնաբերվել են լապտեր, պտուտակահան, ձեռնոցներ:  12-րդ հարկում հայտնաբերվել է բնակարանի պատուհանից հանված ցանցը:

Ոստիկանության քրեագետները դեպքի վայրը ենթարկել են մանրակրկիտ մշակման: Նշանակվել են փորձաքննություններ:  Տանտիրոջից հաղորդում է ընդունվել:

Կատարվածի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել