Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճվել է

2017 թվականի հունվարի 25-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ արդարադատության խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշեց Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել: Այս մասին հայտնում են արդարադատության խորհրդի աշխատակազմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել