Պատշգամբում հայտնաբերված դին բեկորային մարմնական վնասվածքներով է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան դեպքի առթիվ։

2017 թվականի  հունվարի 25-ին Դավթաշեն 2-րդ թաղամասի 39-րդ շենքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ  հարևան բնակարանի ապակիները կոտրված են, իսկ հարևանն ընկած է  գետնին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։  Բնակարանի փակ տնտեսական պատշգամբում հայտնաբերվել է նույն տան բնակիչ Ռազմիկ Ռուբենի Ֆառաշյանի դին` բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել