Շուրջ 100 չվերթներ հետաձգվել կամ կասեցվել են Մոսկվայի օդանավակայանում անոմալ ցրտերի պատճառով: Այս մասին հաղորդում է Իտերֆաքսը` հղում անելով պաշտոնական աղբյուրին:
Փոխանցվում է, որ օդանավակայանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է 30 աստիճան ցրտի և շարունակում է նվազել: Այդուհանդերձ, ըստ պաշտոնական աղբյուրի` տեսանելիությունը բավական է թռիչք կատարելու համար, այս հարցում խնդիր չկա:
Ինտերֆաքսը, հղում անելով Յանդեքսի համապատասխան ծառայությանը, նշել է, որ Շերեմետևի, Դոմոդեդովի և Վնուկովի օդանավակայաններում շաբաթ օրը հետաձգվել կամ դադարեցվել է ավելի քան 90 չվերթ:
Իրավաբան.net