Եկող տարի մեր երկրում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի: Այսօր Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր հերթական նիստին նոր որոշում ընդունեց: Ըստ այդմ՝ ցերեկայի սակագինը, որի ներկայումս կազմում է 46. 2 դրամ, կնվազի՝ հասնելով 44.98 դրամ, այսինքն՝ նվազելու է 1.22 դրամով:
Սոցիալապես անապահով ընտանիքների պարագայում սակագինը կազմելու է 40 և 30 դրամ:
Գիշերային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար սպառողները կվճարեն 34.98 դրամ: