Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:
Ըստ նախագծի՝ մի շարք բուհերում կազմակերպաիրավական ձևի և անվան փոփոխությամբ պայմանավորված ընդլայնվել է տվյալ բուհերի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ընդունելության ցանկը:
Բնագիտական և տեխնիկական ուղղվածության մասնագիտություններով, դիմորդների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով վճարովի ուսուցման համակարգ ընդունելության պարագայում պահպանվել է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ այլ առարկաների համար, որպեu մրցութային գնահատական, միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` տվյալ առարկայի պետական ավարտական քննության կամ տարեկան գնահատականը հայտագրելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվում է հարցազրույցով ընդունելության կազմակերպումը:
Նշվում է, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:
Ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: