Այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի մասին օրենքի քննարկումների ժամանակ բավականին կոշտ ելույթ ունեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ոչ ճիշտ պետական կառավարման հարցերին, նշեց, որ 2012 թվականից ի վեր վարչական տուգանքների ձևով 30 միլիարդ դրամ է ուղղվել ոստիկանության արտաբյուջե, որտեղից էլ փողերը «հոսել են» օֆշորային գոտիներ:
Խոսելով ծառայողական մեքենաների մասին՝ պատգամավորը նշեց. «Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, մինչդեռ նրա գործը ավտոբուսի մեջ պետք է լինի: Տրանսպորտի նախարարության պաշտոնյաների խնդիրը միջմարզային տրանսպորտը ապահովելն է, «Տոյոտա Քեմրի» ենք տալիս, որ մարզ գնա, գա: Նրանց գործը ավտոբուսների մեջ է, թող նստեն ու տեսնեն, թե մարդիկ ոնց են երթևեկում»:
Պատգամավորը նշեց, որ պետք է էականորեն կրճատել ծառայողական մեքեաների թիվը՝ հասցնելով առավելագույնը 35-ի և այդ մեքենաներով պաշտոնյաների ընտանիքի անդամները չպետք է օգտվեն: