Էֆեկտիվ աշխատել Իրանի հետ. վարչապետ

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին: Նա հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ:

Վարչապետի խոսքով, պետք է աշխատել իրանական շուկայի հետ, և հայկական արտադրանքը Իրանի շուկա արտահանել դյուրացված կարգով: Նա նշեց, որ հարևան երկիրն ունի մեծ շուկա և մեծ պահանջարկ և էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել.

«Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը քննարկել շահագրգիռ մարմինների հետ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին իրավաբանական անձանց լիցենզիա տրամադրելու կարգի վերաբերյալ ներկայացնել օրենսդրական փաթեթ, որպեսզի իրավաբանական անձանց լիցենզիան տրամադրվի բացառապես էլեկտրոնային եղանակով, բացառությամբ պաշտպանության և միջուկային էներգետիկայի ոլորտին տրվող լիցենզիաները՝ հաշվի առնելով այն, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել