Սերժ Սարգսյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել

Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել, որոնց համաձայն՝

Ըմբշամարտի զարգացմանը նպաստելու և մարզիկների պատրաստման գործում ունեցած նշանակալի վաստակի համար «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի նախագահ, «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գեղամի ԳԵՂԱՄՅԱՆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և մարզարվեստի զարգացման գործում ունեցած ակտիվ աջակցության համար Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Կամոյի ԳՐԻԳՈՐՅԱՆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել