2016 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված «ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն՝
ՀՈԴՎԱԾ 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործողության ժամկետը չլրացած որակավորման վկայականները համարվում են անժամկետ տրամադրված:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 հոկտեմբերի 2016 թվականի
ՀՕ-139-Ն