Քիչ առաջ տեղեկացանք, որ «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը հիվանդանոցում մահացել է ։
Նշենք նաև, որ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վ.Ղազարյանը։
Իրավաբան․net