Շիրակի մարզում ամբաստանյալի աթոռին է հայտնվել զինվորների հասանելիք 23 հատ դաշտային զինվորական համազգեստ հափշտակած Անդրանիկ Բադիկյանը:
Անդրանիկ Բադիկյանը ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնատար անձ հանդիսանալով և համարվելով նյութական պատասխանատու անձ՝ իրավասու է եղել վարչատնտեսական գործառույթներով կազմակերպ-տնօրինչական աշխատանքներ իրականացնել:
Ըստ մեղադրական եզրակացության նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2016թ ապրիլի 15-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում (օրը կոնկրետ պարզված չէ), օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` նույն զորամասի անձռնմխելի իրային ունեցվածքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է 23 հատ բամբակյա գլխարկով դաշտային զինվորական համազգեստ: Դրա արժեքը կազմել է 167.256 ՀՀ դրամ, որքանով և պետությանը պատճառվել նույնքան չափի գույքային վնաս:
Գործը դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Մեղադրյալի համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: