Նոր փոփոխություններ և գանձվող վճարների իջեցում է նախատեսվում անշարժ գույքի գործարքներում

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն այսօր քննարկվեց Ազգային ժողովում:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, ներկայացնելով կառավարության նախագիծն, ասաց, որ նոր նախագծով սահմանվել են անձի՝ իր գույքի վերաբերյալ հայցվող տեղեկության և Տեղեկատվության ազատության մասին օրենքով ու այլ օրենքներով նախատեսված տեղեկության անվճար տրամադրման դեպքեր: Այս դրույթը գործելու է նաև ՏԻՄ-երի դեպքում:

Բացի այդ, առաջարկվում է գործարարի ժամանակի խնայողության, ինչպես նաև գործարար միջավայրում անշարժ գույքի հետ կապված գործառույթները իրականացնելու նպատակով կադաստրի համակարգի կողմից մատուցված ծառայությունները անհրաժեշտության դեպքում տրամադրել առավել արագացված ընթացակարգով՝ միևնույն օրը՝ երկու ժամվա ընթացքում՝ կիրառելով արագացման համապատասխան գործակից:

Ըստ Աշոտ Մուսայանի՝ օրենքի փոփոխությամբ վկայականի կրկնօրինակի տրամադրման գինը 7000 դրամից դարձել է 5000 դրամ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում՝ 1000 ՀՀ դրամ, հասցեի գրանցման և գրանցված հասցեի փոփոխության համար նախատեսված 2000 դրամ գումարն ընդհանրապես վերացվել է, կադաստրային քարտեզների տրամադրումը ամբողջ համայնքի կտրվածքով նվազեցվել է շուրջ 10-ն անգամ և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել